02/12/2017 10:04
«Թուրքական ավիաուղիներ»–ի՝ դեպի Հայաստան թռիչքներ իրականացնելու շուրջ բանակցություններ չեն տարվում. «Փաստ»
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի և գործադիր կոմիտեի նախագահ Իլքեր Այջըն հայտարարել էր, որ պատրաստվում են թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան:
Թեմայի շուրջ «Փաստ»-ը փորձել է պարզաբանում ստանալ ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից:
Հարցին՝ «Թուրքական ավիաուղիներ»–ի հետ այս պահին որևէ բանակցություններ տարվո՞ւմ են, Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը նշել է, որ վարչությունն ընկերության կողմից ոչ մի հայտ չի ստացել:
«Դեռ ոչ մի քննարկում չի եղել այդ երթուղու հետ կապված: Մենք ոչ մի պաշտոնական գրություն, ոչ մի ձևաչափով պաշտոնական ինֆորմացիա իրենցից չենք ստացել: Այս պահին ոչ մի հարց այդ ավիաընկերության հետ չի քննարկվում», - ասել է խոսնակը: