02/12/2017 15:32
Մոուրինյուն հույս է հայտնել, որ ԱԱ-2018-ը վերջինը չէ Ռոնալդուի և Մեսսիի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հույս է հայտնել, որ ԱԱ-2018-ը վերջինը չէ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի Լիոնել Մեսսիի համար:
«Հույս ունեմ և հավատում եմ, որ դա չի լինի վերջին աշխարհի առաջնությունը Մեսսիի և Ռոնալդուի համար: Նրանք հիանալի մարզավիճակում են, ունեն ամբիցիաներ և շատ մեծ նշանակություն ունեն թիմերի համար:
Կարծում եմ, որ վերջինը կլինի 2022 թվականը, իսկ Ռուսաստանում վաղ է նրանց հրաժեշտ տալը», - պորտուգալացու խոսքը մեջբերում է RT-ը: