Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հանդիպել է հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ, հայտնում է РИА Новости–ն։
«Նախօրեին տեղի ունեցավ նոր և ուրախալի հանդիպում… չնայած Մայք Թայսոնը հեռացել է մեծ բռնցքամարտից, նա ամբողջ աշխարհում հռչակ եւ հարգանք է վայելում։ Մենք վստահություն ենք հայտնել, որ մեր ընկերությունը նոր շունչ և շարունակություն կստանա», - գրել է Քադիրովը Instagram–ում։
Նա նաև նշել է, որ միշտ հիացել է լեգենդար բռնցքամարտիկով, ում հետ ծանոթացել էր 2005 թվավականի սեպտեմբերին, երբ Թայսոնը ժամանել էր Չեչնիա։