04/12/2017 11:59
Նավթի համաշխարհային գները նվազում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
WTI տեսակի նավթի հունվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) ընկել է 0,79 տոկոսով՝ մինչև 57.90 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.60 տոկոսով՝ մինչև 63.35 դոլար՝ մեկ բարելի դիմաց: