05/12/2017 14:50
Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից Վիգեն Սարգսյանի հորդորով (Տեսանյութ)
ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքից, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Գեներալ Բաղմանյանը զեկուցագիր է ներկայացրել զորացրվելու մասին իմ հորդորով», - նշեց նախարարը:
Ինչպես փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը, հարցին, թե որն է ազատման պատճառը, նախարարը պատասխանեց. «Աշխատանքային մի շարք պայմանավորվածությունների չկատարում, որը անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ»:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալի ազատման մասին հրամանագիրը ստորագրում է ՀՀ նախագահը: