05/12/2017 09:22
Օտարերկրյա ներդրումային կապիտալն արտահոսել է Հայաստանից. ՀԺ
Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը կազմել է բացասական մեծություն՝ -866.2 միլիոն դրամ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը դրական էր՝ 28.8 միլիարդ դրամ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Եթե պատկերավոր ասենք, ապա 9 ամիսների ընթացքում օտարերկրյա ներդրումային կապիտալը ավելի շատ արտահոսել է Հայաստանցի, քան ներհոսել», - հավելել է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։