05/12/2017 13:59
«Չելսին» Ազարին շաբաթական 300 հազար ֆուտով նոր պայմանագիր է առաջարկել. ֆուտբոլիստը ցանկանում է «Ռեալ» տեղափոխվել
«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի շտապում ակումբի հետ նոր պայմանագիր կնքել, փոխանցում է Sports.ru-ն:
Լոնդոնցիները պատրաստվում են 26-ամյա բելգիացուն դարձնել ամենաշատ վաստակող ֆուտբոլիստն՝ առաջարկելով շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով նոր պայմանագիր:
Ազարը հետաձգել է բանակցությունները մինչև մրցաշարի ավարտը: Կիսապաշտպանը հույս ունի առաջարկ ստանալ «Ռեալից»:
Ազարի պայմանագիրը «Չելսիի» հետ լրանում է 2020 թվականի ամռանը: