05/12/2017 12:33
Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաների էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,19 տոկոսով՝ հասնելով 57,58 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարի ֆյուչերսների մատակարարումների գինն աճել է 0,11 տոկոսով՝ հասնելով 62.52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: