06/12/2017 09:39
Ադրբեջանական կոնֆետ՝ Հայաստանի խանութներում. «Առավոտ»
«Առավոտ»-ում հրապարակված լուրի հեղինակը գրել է, որ Երևանում՝ իր մոտ գտնվող խանութից, գնել է կոնֆետներ։
«Փորձելուց հետո, քանի որ հին էին ու տհաճ համ ունեին, սկսեցինք փնտրել արտադրողին։ Առաջին երկու թղթի վրա ոչ մի նշում չգտանք, իսկ երրորդի վրայի գրությունը խոշորացույցով վերծանեցինք՝ «Շիրին» ԲԲԸ, Բ. Բունյաթովի փողոց 17ա, Բաքու, Ադրբեջան»։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ապարանքները հայկական շուկայում նորույթ չեն։ Ոչ վաղ անցյալում էլ մեր սպառողները համտեսեցին ադրբեջանական խնձոր ու թեյ։