06/12/2017 09:48
Դավիթ Լոքյանն ընդլայնում է բիզնեսն արդեն Երևանում. «Հրապարակ»
Պարզվում է` տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն զբաղված է ոչ միայն համայնքների, այլև սեփական բիզնեսի խոշորացմամբ. նրան պատկանող Վանաձորի «Կրեմա» կաթնամթերքի գործարանը, նախարարի պաշտոնը թողնելուց հետո, դադարել էր գործունեությունը, սակայն օրերս ռեինկարնացիա է ապրել` վերակենդանացել, արդեն Երևանում և, ըստ որոշ լուրերի, արդեն աշխատում է։ Այս մասին գրել է «Հրապարակ»:
«Չէ, դեռ ռեինկարնացիա չի ապրել, տղաները` եղբորս որդին և իմ որդին, փորձում են գլուխ բերել գործը. գործընթացը դեռ չի ավարտվել, պրոցեսի մեջ է, չգիտեմ, կարծեմ` վարկավորման խնդիր կա», - թերթի հետ զրույցում ասել է Լոքյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: