06/12/2017 18:45
Բրիտանացի նախարարը քննադատել է Facebook-ի երեխաների համար նախատեսված մեսենջերը
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթը քննադատել է Facebook-ի երեխաների համար նախատեսված մեսենջերը: Պահպանողական Հանթի կարծիքով՝ սոցցանցը դիտավորյալ երեխաների շրջանում համացանցից կախվածություն է ստեղծում, հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով Business Insider-ին:
«Facebook-ը խոստացել էր անչափահասներին պաշտպանել իր արտադրանքի օգտագործումից, բայց դրա փոխարեն ակտիվորեն այն տարածում է: Հեռու մնացե՛ք իմ երեխաներից և պատասխանատվությամբ գործեք», - հայտարարել է նա:
Երկրի վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել Հանթի հայտարարությունը:
«Ջերեմի Հանթը մտահոգված է երեխաների հոգեկան առողջության պաշտպանությամբ», - նշված է հայտարարության մեջ: