06/12/2017 18:18
Դեմբելեն մասնակի վերսկսել է մարզումները «Բարսելոնի» ընդհանուր խմբում
«Բարսելոնի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մոտ է վնասվածքից լիարժեք վերականգնելուն, փոխանցում է Sports.ru-ն:
Ֆրանսիացին այսօր երկարատև դադարից հետո առաջին անգամ վերսկսել է մարզումները թիմի հետ: Չնայած նա թիմակիցների հետ մասնակցել է մարզումների միայն մի մասին: Մնացած ամբողջ ժամանակը նա տրամադրել է անհատական ծրագրով մարզման:
20-ամյա ֆուտբոլիստը վնասված է ստացել սեպտեմբերի 16-ին: Նա վիրահատվել էր: