06/12/2017 13:22
Նոյերը France Football վարկածով ճանաչվել է աշխարհի ամենալավ դարպասապահ
«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել France Football-ի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենալավ դարպասապահը, հայտնում է 101 Great Goals-ը՝ հղում անելով պարբերականի վերջին համարին:
Գաղտնիության սկզբունքով քվեարկությանը մասնակցել են նախկին դարպասապահներ Սանտյագո Կանիսարեսը, Լիոնել Լեթիզին, Զեպպ Մայերը, Մարկ Շվարցերը և Ֆրանչեսկո Տոլդոն:
Նոյերը հավաքել է 30 միավոր՝ առաջ անցնելով Ջանլուիջի Բուֆֆոնից («Յուվենթուս» 13) և Թիբո Կուրտուայից («Չելսի» 9):
31-ամյա Նոյերը սեպտեմբերի կեսերին վնասվածք է ստացել և խաղից դուրս կմնա մինչև 2018 թվականի մարտ: