Ռուբեն Բաբայանն առաջարկում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը կոչել Ալեքսանդր Գրիգորյանի անունով

06/12/2017 17:30

Ռուբեն Բաբայանն առաջարկում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը կոչել Ալեքսանդր Գրիգորյանի անունով


Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո արդեն մեկ ամիս է՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը մնացել է թափուր: Թատրոնի տնօրինությունն այդ հարցում չի էլ շտապում, այդ մասին երեկ Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց տնօրեն Ֆրեդ Դավթյանը: 

«Թե որքանո՞վ է ճիշտ, որ թատրոնն ամիսներ շարունակ առանց գեղարվեստական ղեկավարի մնա, դժվարանում եմ պատասխանել, քանի որ այդ թատրոնի ներքին խոհանոցին այնքան էլ ծանոթ չեմ: Իհարկե, վերջնական որոշումը կարող է լինել ամիսներ հետո, բայց այսօր էլ, թեկուզ ժամանակավոր, թատրոնի գեղարվեստական մակարդակի համար հստակ մեկը պետք է պատասխանատվություն կրի», - մեզ հետ զրույցում անդրադառնալով այդ հարցին՝ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Մեր զրուցակիցը ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնին հավակնողների անուններ դժվարացավ նշել: Բայց նկատեց՝ պետք է առաջնորդվել ոչ թե անուններով, այլ ներկայացրած ծրագրերով:

«Կարծում եմ՝ Ալեքսանդր Գրիգորյանը շատ մեծ աշխատանք է կատարել, և դա իր թատրոնն է: Բայց թատրոնն այնպիսի բան է, որը չի կարող ապրել միայն անցյալով, այլ պետք է ապրի ներկայով և ապագայով: Եկել է ժամանակը, որ այս թատրոնը հադես գա նոր կարգավիճակով ու նոր որակով: Իսկ թե ինչպիսի՞ն դա կլինի՝ կախված է հավակնորդներից: Ես սովորություն չունեմ խառնվել ուրիշ թատրոնների գործերի մեջ, բայց կարծում եմ, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի նա, ով ունի այդ թատրոնի ապագայի հետ կապված հստակ ծրագիր: Ցավոք սրտի, մենք հաճախ որոշումներ ենք կայացնում՝ առանց պահանջելու, որ դիմացինը ծրագիր ներկայացնի», - հավելեց նա:

Aysor.am-ի հետ զրույցում ռուսական թատրոնի երիտասարդ բեմադրիչ Նորա Գրիգորյանը, ով նաև Ալեքսանդր Գրիգորյանի դուստրն է, տեղեկացրել էր, որ մահից առաջ հայրը ժողով է հրավիրել ու թատրոնի ամբողջ կոլեկտիվին հայտնել, որ իրենից հետո Ստանիսլավսկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում տեսնում է միայն իր դստերը, քանի որ հավատում է վերջինիս գաղափարներին, բեմադրական բարձր ճաշակին ու կարգուկանոնին… Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ թատրոնը կարող է ժառանգաբար փոխանցվել, և արդյոք տարիքը չի՞ խանգարի երիտասարդ բեմադրիչին, Ռուբեն Բաբայանը պատասխանեց.

«Նախ հարցին չպետք է նայել ժառանգական փոխանցման տեսանկյունից: Բեմադրիչ Նորա Գրիգորյանին շատ լավ եմ ճանաչում, իմ ուսանողուհին է եղել, բարձր կարծիք ունեմ իր մասին: Նաև պետք է ընդգծեմ, որ երիտասարդ տարիքը բոլորովին թերություն չի թատրոնի համար, չէ՞ որ թատրոնն ինքն իր էությամբ երիտասարդ է: Իհարկե, շատ կարևոր է ու պետք է հաշվի առնել Ալեքսանդր Գրիգորյանի ցանկությունը, բայց մեկտեղ՝ հաշվի առնել շատ ու շատ այլ հանգամանքներ: Գուցե կրկնվեմ, բայց ես առաջին հերթին կառաջնորդվեի ոչ թե տարիքով, ցանկությամբ, այլ հավակնորդների ներկայացրած ծրագրերով: Կարելի է նրանց համար որոշակի ժամկետներ նշել, թող ներկայացնեն, թե ի՞նչ կարելի է անել և ինչի՞ հասնել կես կամ մեկ տարվա ընթացքում: Կարելի է նույնիսկ ժամանակավոր գեղարվեստական ղեկավար ընտրել: Թատրոնը պետք է լուրջ ծրագրով առաջ շարժվի, չի կարելի որևէ մեկին հենց այնպես՝ համակրանքով կամ լավություն անելու ցանկությամբ աշխատանքի ընդունել: Ինքս էլ ժամանակին ծրագիր եմ ներկայացրել, ու չորս հավակնորդներից իմ ծրագիրն է հավանության արժանացել: Մյուս երեքի հետ առ այսօր նույն թատրոնում աշխատում ենք խաղաղ ու առանց կոնֆլիկտների: Գիտեք, մեր երկրում մրցույթները հաճախակի ձևական բնույթ են կրում, բայց լավ կլիներ, որ սա լիներ իրական մրցույթ, հաղթեր ծրագիրը, ոչ թե անհատը»:

Տիկնիկային թատրոնի ղեկավարը Հայաստանում Ռուսական թատրոնի ապագայի հետ կապված սեփական պատկերացումներն ու ցանկություններն ունի: Անդրադառնալով մշակութային այդ կառուցի դերին ու նշանակությանն՝ ընդգծեց.

«Մի բան է ունենալ ռուսական թատրոն, երբ Սովետական միության կազմում ես, մեկ այլ բան, երբ անկախ պետություն ես: Ֆունկցիաները որոշակիորեն փոխվում են: Ես շատ բարձր եմ գնահատում ռուսական մշակույթը՝ թատրոնը, գրականությունը, կինոն, երաժշտությունը, գեղանկարչությունը: Ռուսական թատրոնը պետք է դառնա այդ ռուսական մշակույթը Հայաստանում ներկայացնող մի օղակ: Իհարկե, լավ կլիներ, որ Հայաստանում ունենայինք նաև ֆրանսիական, ամերիկյան և այլ մշակույթներ ներկայացնող թատրոններ: Բայց դե գոնե ռուսականն արդեն պատրաստի ունենք, մենք լավ ժառանգություն ենք ստացել Ալեքսանդր Գրիգորյանից, ու իր նկատմամբ ունեցած ամենալավ հիշատակը կլինի այն, որ իր ժառանգած թատրոնը լինի էլ ավելի ժամանակակից, հետաքրքիր, հանդիսատեսին գրավող ու ռուսական մշակույթի հետ ծանոթացնող թատրոն: Գուցե դրա սահմաններն առավել ընդլայնվեն, այստեղ հրավիրվեն հետաքրքիր ռուսական ներկայացումներ, մեր հանդիսատեսը կարիք ունի ռուսական բարձր մշակույթի հետ շփվելու, որպեսզի կարծիք չձևավորի, թե ռուսական մշակույթը «պոպսա»-ն է: Իհարկե, մեկտեղ հետաքրքիր է նաև ժամանակակից թատրոնը՝ իր ձևով ու ժամանակակից դերասանի որակով, ով հոյակապ տիրապետում է և՛ խոսքին, և՛ մարմնին, և՛ վոկալին»:

Առիթն օգտագործելով՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչն առաջարկով հանդես եկավ՝ Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերանվանել Ալեքսանդր Գրիգորյանի անվան:

«Այդ թատրոնի կայացման մեջ մեծ դեր է ունեցել Ալեքսանդր Գրիգորյանը, իր կյանքի 50 տարիները նվիրել է դրան, ու շատ ճիշտ կլիներ, որ թատրոնն այսուհետ լիներ իր անունով: Ստանիսլավսկու անվան թատրոնները շատ են նախկին Սովետական միության տարածքում, բայց թատրոնը պետք է կրի այն մարդու անունը, ով այն ստեղծել ու կայացրել է: Այդկերպ մենք ունենք Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոն, Սոս Սարգսյանի անվան թատրոն…Նա այդ թատրոնի հեղինակն է, դեմքն է, հոգին, ով Հայաստանում բարձր մակարդակի վրա է պահել ռուսական թատերական մշակույթը: Պետք է անկեղծ ասենք, որ բոլոր հանրապետություններում գտնվող ռուսական թատրոններից ամենալավը, հետաքրքիրն ու պահանջվածը Հայաստանի ռուսական թատրոնն է: Շատ ճիշտ կլիներ՝ ռուսական թատրոնի կոլեկտիվը նման նախաձեռնություն դրսևորեր», - զրույցը եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:52 Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Այսօր, 16:50 Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացվելու են ստուգումներ Այսօր, 16:47 Չեմ տեսնում հիմքեր, որ տարածաշրջանը կարող է էսկալացվել. ՀՀ պաշտպանության նախարար Այսօր, 16:41 Կիսում եմ վարչապետի տեսակետը՝ պետք չէ բանակը սրբագործել. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:34 Կիսելյովի հաղորդումը կարող է արգելվել Հայաստանում. մեր հեռուստադիտողը առանձնապես մեծ կարոտով չի սպասում այդ հաղորդմանը. Հայրապետյան Այսօր, 16:27 2024 թվականը ձեռքբերումների տարի էր. Սուրեն Պապիկյան Այսօր, 16:23 Դիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. Հետք Այսօր, 16:21 «Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում ծառայողները հայտնաբերել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր Այսօր, 16:12 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետին Այսօր, 16:07 Եվրոպական հանձնաժողովը պետք է լիովին գիտակցի Հայաստանի եվրոպական ձգտումներն ու աջակցի. ԵԽ պատգամավոր Այսօր, 16:00 Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով Այսօր, 15:51 «Հույսի վաճառականությունը» Փաշինյանի դասական աշխատելաոճն է. Մամիջանյանը՝ ԵՄ անդամակցության, հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին Այսօր, 15:39 «Երևանի ավտոբուս» ընկերությունն աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և աշխատանքային փորձ ունեցող վարորդների Այսօր, 15:37 Մենք պետք է պահենք շատ բալանսավորված հարաբերություններ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի, և՛ Իրանի հետ, բայց Փաշինյանն առայժմ դա չի կարողանում անել. Զուրաբյան Այսօր, 15:29 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը կրկին պարտատոմսեր է թողարկել Այսօր, 15:26 Եկել եմ աջակցելու Հայկ Մարությանի արշավին. Լևոն Զուրաբյան Այսօր, 15:20 ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայերին, հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ Այսօր, 15:05 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք Այսօր, 14:51 Հերթական անհասկանալի նախագիծը, որի թիրախը նորից բժիշկներն են. Պողոսյան Այսօր, 14:27 Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում. Առաքելյան Այսօր, 14:16 Սոցիալական արդարության հիմքով իշխանության եկածները տարբերակում են մարդկանց՝ իրենք արդեն «Մերսեդես» են քշում, ովքեր «Օպել» են քշում, իրենց համար արդեն․․․ Մարության Այսօր, 14:10 Կանոնակարգվում են կաթնամթերքի վաճառքի դեպքում դարակաշարերի տեսակավորմանը ներկայացվող պահանջները Այսօր, 14:05 Գիտեմ, որ ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հընթացս կմեկնաբանենք, թե ինչու. Մխիթար Հայրապետյան Այսօր, 14:00 Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենա, քան «Տարո՛ն ջան, սիրուն չի» տարբերակին գնալը. Հայկ Մարության Այսօր, 13:42 Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նաև տնտեսական ակտիվացման հնարավորություն է. Նարեկ Մկրտչյան Այսօր, 13:21 Ռուսական բիզնեսը դեռևս 2024-ից է սկսել կրճատել Հայաստանի հետ գործարքները. Օվերչուկ Այսօր, 13:16 Շաքարով քաղցրացված ըմպելիքների ազդեցությունը մանկական ճարպակալման վրա՝ գլոբալ առողջապահական մարտահրավեր Այսօր, 13:11 Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է. Սահակյան Այսօր, 13:08 Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ մաքսային ծառայությունների միջև համագործակցության հիմքերը Այսօր, 13:00 Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ Այսօր, 12:57 Բաքվի վարչախմբի բաշիբոզուկներին Հայաստանից դուրս շպրտելու պարտականությունն ու պատիվը մերը պետք է լինի. Ոսկանյան Այսօր, 12:51 Այսօրվա Հայաստանը, կառավարման ոճի առումով, նմանակը չունի. Ստեփան Դանիելյան Այսօր, 12:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 12:22 Երևանում 53-ամյա կինը 7-րդ հարկից ցած է նետվել Այսօր, 12:19 Երևանցի երիտասարդները մասնակից կդառնան նախաձեռնվող ծրագրերին. կայացել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի առաջին նիստը Այսօր, 12:15 Համաձայնագիրն ընդգծում է ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունների զգալի առաջընթացը. Ֆրենկ Փալոն Այսօր, 12:11 Հայաստանն ու Միացյալ Նահանգները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում. Մակունց Այսօր, 12:09 Մոսկվայում կայանալիք PRODEXPO 2025 միջազգային ցուցահանդեսին Հայաստանը կներկայանա միասնական տաղավարով Այսօր, 11:59 Հայաստանի կողմից վարվող բալանսավորված արտաքին քաղաքականությունը հասնում է իր առաջնային հանգրվանին. Փաշինյան Այսօր, 11:52 ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով ԱՄՆ-ն ողջույններ է հղում ՌԴ-ի և Իրանի նախագահներին․ Մելիք-Շահնազարյան Այսօր, 11:39 Քրեակատարողական հիմնարկներում կատարվել է Ջրօրհնեքի՝ Հիսուս Քրիստոսի մկրտության կարգը Այսօր, 11:37 Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան Այսօր, 11:29 Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Այսօր, 11:27 Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ Այսօր, 11:24 Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Այսօր, 11:19 Գնչուական պատմություն․ անհետացած էթնոսի հետքերով․ Լուսանկարներ Այսօր, 11:17 Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. Վահան Հունանյան Այսօր, 11:12 Քաղաքացու բարեկեցության խոստումներով իշխանության եկածները սկսել են քաղաքացուն «քերելու» քաղաքականություն. Էլինար Վարդանյան Այսօր, 11:06 Մանրածախ առևտրով զբաղվող ընկերությունը չի վճարել առանձնապես խոշոր չափերով հարկեր Այսօր, 11:02 Ինչո՞ւ են բողոքի ակցիա անում ոսկու շուկայի առևտրականները. Նաիրի Սարգսյան Այսօր, 10:54 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը նոր հանգրվան է մեր հարաբերություններում․Պետդեպ Այսօր, 10:50 Ուժեղ դաշնակիցները դառնում են տարածաշրջանային կայուն գործընկերներ․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին Այսօր, 10:36 Բաթումիում հարձակման է ենթարկվել Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան Այսօր, 10:31 ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով Այսօր, 10:12 Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար Այսօր, 10:06 Կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների. Արթուր Վանեցյանը՝ «ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցություն» փաստաթղթի մասին Այսօր, 09:56 Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» քրեակատարողական հիմնարկ Այսօր, 09:42 Մի անհանգստացեք, որ Հայաստանը միանում է «Իսլամական պետությանը» պարտության մատնելու կոալիցիային, միևնույն է՝ ոչինչ չենք կարողանում կապիտալիզացնել. Միջազգայնագետ Այսօր, 09:36 Թալինի և Աբովյանի տարածաշրջաններում մառախուղ է. փակ ճանապարհ կա Այսօր, 09:33 «Ժողովուրդ». ԲԴԽ-ն չի տիրապետում իրավիճակին Այսօր, 09:29 «Հրապարակ». Փաշինյանը նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների Այսօր, 09:27 «Ժողովուրդ». Կառավարությունում ֆինանսների հաշվողականության փորձի պակաս, անպատասխանատվություն ու փնթի կառավարում կա Այսօր, 09:25 «Հրապարակ». ՔՊ կուսակցությունում Արագածոտնի մարզպետին փոխարինելու հարց է առաջացել. փոխարինող չեն գտնում Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Անհետ կորած զինվորների ծնողների և Անդրանիկ Քոչարյանի հանդիպումը բավականին թեժ է անցել Այսօր, 09:21 «Ժողովուրդ». Ավինյանի՝ ԱՄՆ շռայլ գործուղման մասով մինչ օրս որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվել Այսօր, 09:19 «Հրապարակ». Հոր հասցեին ռեպլիկը Հայկ Սարգսյանը չի մարսել և հարվածել է Հայկ Ղալումյանին Այսօր, 09:15 «Հրապարակ». Հաշված պատգամավորներ են մինչև վերջ ընթերցել Աղազարյանի անձնական նամակագրությունը Այսօր, 02:33 ՀՀ-ն և ԱՄՆ-ն մտադիր են ընդլայնել պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը․ հրապարակվել է ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը 14/01/2025 22:52 Հայաստանը մտադիր է միանալ «Իսլամական պետությանը» պարտության մատնելու գլոբալ կոալիցիային․ Միրզոյան (Տեսանյութ) 14/01/2025 22:42 Միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունը․ Բլինքեն (Տեսանյութ) 14/01/2025 22:36 Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը 14/01/2025 21:58 Անգիոգրաֆիա․ Ինչի՞ համար է արվում հետազոտությունը 14/01/2025 21:40 Գավառում ոսկերչական իրերի խանութից 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր են տարել 14/01/2025 21:20 Իշխանությունը երկու նոր զիջում արեց Ադրբեջանին․ Տիգրան Աբրահամյան 14/01/2025 21:00 Բիչախչյանը հեռացել է «Պոգոնից» 14/01/2025 20:41 Որն է պատգամավորի կյանքը խլած վթարի պատճառը. ՔԿ-ն վարույթ է նախաձեռնել 14/01/2025 20:17 Դրեսլերի համախտանիշ․ Ինչպես բուժել 14/01/2025 19:57 Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Արարատում մառախուղ է 14/01/2025 19:42 «Պետք չէ սխալ սպասումներ ձևավորել հանրության շրջանում․ անվտանգային երաշխիքների մասով դա որևէ բան չի տալիս»․ Միջազգայնագետը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին 14/01/2025 19:21 Փաշինյանը հանձնարարել է բարելավել Հայաստանի դիրքը միջազգային կազմակերպությունների վարկանիշային աղյուսակներում 14/01/2025 19:13 «Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել էր 2 ամիս առաջ»․ ԱԳՆ խոսնակ 14/01/2025 19:08 Նիկոլ Փաշինյանը 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Ցականյանին ընդգրկել է սահմանազատման հանձնաժողովի կազմում 14/01/2025 18:39 Մոսկվայում հունվարի 17-ին կստորագրվի Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ 20 տարի ժամկետով 14/01/2025 18:24 ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերությունը չպետք է անվտանգային սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 14/01/2025 18:15 Արարատի մարզի գյուղերում մեկ օր ջուր չի լինի 14/01/2025 18:02 ԱՄՆ-ի կողմից ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը և Բաքվին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս․ Հայ դատ 14/01/2025 17:45 Մեկնարկել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը 14/01/2025 17:29 IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ (Տեսանյութ) 14/01/2025 17:11 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի ընդունմամբ Հայաստանը սկսելու է անպտուղ գործընթաց, որն ապագայում բախվելու է եվրոպական փակ դարպասներին․ Զաքարյան 14/01/2025 17:01 Մանկական տրավմատիզմ. զգոնության կոչ՝ ծնողներին 14/01/2025 16:42 «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը 14/01/2025 16:41 Հաստատվել են միասնական քննությունների օրերը 14/01/2025 16:29 «Բարի և անփորձանք ծառայություն». Տավուշում մեկնարկեց 2025 թվականի ձմեռային զորակոչը 14/01/2025 16:14 Հայ դատի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ռուբիոյի թեկնածության օգտին 14/01/2025 15:51 Մի շարք ՀԿ-ներ պահանջում են ՀՀ կառավարությունից և վարչապետից չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից 14/01/2025 15:29 ՔԿ նախագահի տեղակալը կարևորել է ԱՄՆ դեսպանատան կողմից համակարգին ցուցաբերված աջակցությունը 14/01/2025 15:23 Հայաստանը շատ է կարևորում հազարամյա բարեկամությունն Իրանի հետ 14/01/2025 15:09 Կենտրոնում գտնվող անշարժ գույքերի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի անշարժ գույք և դրամական միջոց 14/01/2025 14:42 Հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, Հայաստանի ինքնիշխան որոշումն էր. ՌԴ ԱԳ նախարար 14/01/2025 14:25 Լավրովը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ է անվանել

Տվյալ բաժնի վերջին նյութերը