07/12/2017 13:38
Pazza Inter Amala. մարզական լրագրող Արմեն Հայրապետյանը ֆուտբոլային ակումբին նվիրված տեսահոլովակով է հանդես եկել
«Ար» հեռուստաընկերության մարզական լրագրող Արմեն Հայրապետյանը շուրջ երկու ամիս առաջ Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ լինելով «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբի երկրպագու՝ որոշել է իր սիրելի ակումբին երաժշտական անակնկալ մատուցել: Երգն ու տեսահոլովակն արդեն պատրաստ է և հանձնվել է համակիրների դատին:
Ակումբի «Pazza Inter Amala» (Խենթի պես սիրում ենք Ինտերին) կոչվող հիմնի նոր գործիքավորման հեղինակն Արթուր Հարությունյանն է, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ստեփան Մարտիրոսյանը: