07/12/2017 09:25
Գեներալ Մանվելը փորձել է կանխել Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությունը, բայց չի հաջողվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` գեներալ Մանվելն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և փորձել մարտական-բանակային «ազիզ ընգեր» Հայկազ Բաղմանյանի համար բարեխոսել, կանխել նրա պաշտոնանկությունը։
«Հիշեցնենք` Բաղմանյանը ևս եղել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, որի 25-ամյակն օրերս շուքով նշվեց «Վան» ռեստորանային համալիրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը Մանվել Գրիգորյանին խիստ պատճառաբանված ներկայացրել է պաշտոնանկության պատճառները, որոնք, ի դեպ, քիչ չեն եղել, և «չորով» փակել է թեման, ասելով` «անհնար» է: Ինչ վերաբերում է ԳՇ պետի մյուս տեղակալ Ստեփան Գալստյանին, ՊՆ բարձրաստիճան մեր աղբյուրը տեղեկացրեց, որ «գեներալը» պարտաճանաչ կատարում է իր պարտականությունները, և «իր հետ կապված որևէ խնդիր չկա»:
Հիշեցնենք` մամուլում գրվել էր, որ նա ևս պաշտոնանկ կարվի: Ի դեպ, օրերս Արցախում տեղի ունեցած լայնամասշտաբ զորավարժություններին, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, Ստեփան Գալստյանը, ի տարբերություն Հայկազ Բաղմանյանի, մասնակցում էր», - գրել է թերթը: