07/12/2017 09:42
Օլիգարխների միջև լուրջ մրցակցություն է ծավալվել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. «Լուրջ մրցակցություն է ընթանում հայաստանյան օլիգարխների` Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև` ներդրումների մասով: Ծառուկյանը, բացի Ծաղկաձորում նոր ճոպանուղի, ճանապարհներ, Արցախում զորամաս կառուցելուց, պատրաստվում է Ջերմուկում առողջարանային կենտրոն կառուցել` Կառլովի-Վարի, Բադեն-Բադենի նմանությամբ` հանքային ջրի լողավազաններով` 3-4 միլիոն դոլարի ներդրմամբ. նախագծային աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ «Առինջ-մոլի» դիմաց կառուցվող «տեքստիլ-քաղաքում» կներդնի 6 միլիոն:
Իր հերթին (բացի 10 տարվա կտրվածքով խոստացված 1 միլիարդից) Սամվել Կարապետյանն արդեն ավարտում է կրկեսի կառուցումը, «Փեթակի» հարևանությամբ կառուցվող առևտրի կենտրոնի աշխատանքները, իսկ որ ամենահետաքրքիրն է` նա մտադիր է Մատենադարանի հարևանությամբ ապակեպատ հսկա երկնաքեր կառուցել (Դուբայի երկնաքերերի նմանությամբ)` հին ու նոր Հայաստանները «միացնելով» իրար»: