07/12/2017 18:00
Ռոնալդուն և Կոուտինյոն կպայքարեն ՉԼ-ի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները:
Դրա համար կպայքարեն «Սպարտակի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն և «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, փոխանցում է Soccer.ru-ն:
Մյուս հավակնորդների թվում են «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հոնգ Մինը, «Շախտյորի» կիսապաշտպան Բերնարդը, «Յուվենտուսի» կիսապաշտպան Խուան Կուադրադոն, «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն, «Չելսիի» առաջատար Էդեն Ազարը և «Բարսելոնի» հարձակվող Պակո Ալկասերը: