07/12/2017 15:51
Վաշինգտոնն աջակցում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. Թիլլերսոն
Վաշինգտոնն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը, փոխանցում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
«ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Սուբստանտիվ առաջընթաց կարելի է արձանագրել միայն այն դեպքում, եթե լինի քաղաքական կամք», - ասել է Ռ. Թիլլերսոնը` Վիեննայում ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի իր ելույթում:
Նա գոհաունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստանձնած պարտավորությունների կապակցությամբ, որոնք ուղղված են բանակցությունների ակտիվացմանն ու լարվածության նվազմանը շփման գծում: