Նույնիսկ դեմքը չտեսանք, փակ դագաղով հողին հանձնեցինք. Գյումրեցի դերասան Հովհաննես Հովհաննիսյան

07/12/2017 17:13

Նույնիսկ դեմքը չտեսանք, փակ դագաղով հողին հանձնեցինք. Գյումրեցի դերասան Հովհաննես Հովհաննիսյան


1988 թվական, դեկտեմբերի 7, ժամը 11:41. ծննդյան ու մահվան թվերի պես այս թվերն էլ կնիքված են յուրաքանչյուր լենինականցու կենսագրության մեջ: Շուրջ 30 տարի առաջ հենց այս օրն ու այս ժամին Հայաստանի՝ իր մեծությամբ թվով երկրորդ քաղաքը վայրկյանների ընթացքում վերածվեց ավերակի:

Այդ նույն չորեքշաբթի օրը առավոտյան ժամը 11:00-ին Լենինականի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Խորեն Աբրահամյանը թատրոնում ժողով էր հրավիրել, ինչի շնորհիվ, կարելի է ասել, փրկվեց լենինականցի մտավորականների ստվար մասը:

«Ահավոր մի օր էր 88-ի դեկտեմբերի 7-ը, դժվար ու ծանր է վերականգնել հիշողությունը: Մեր աչքերով տեսանք դժոխքն ու սարսափը: Այս դեպքում, կարելի է ասել, Փառք Աստծո, որ թատրոնի աշխատակիցներով ժողովի էինք, ներկաներիս ու թատրոնի հետ ոչինչ չպատահեց: Ցավոք, մի քանի հոգի այդ օրը չէին եկել ու սեփական մաշկի վրա կրեցին աղետի հետքերը», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ Վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը:

Ծնունդով գյումրեցի դերասանը հիշում է՝ ցնցումների առաջին իսկ վայրկյանից յուրաքանչյուրի ուշքն ու միտքը տան ու ընտանիքի հետ էր: Թատրոնի շենքից վազքով դուրս գալով՝ իր առջև ավերակ մի քաղաք հայտնաբերեց: Համատարած ողբերգությանը գումարվեց նաև անձնականը:

«Ուղղակի ահավոր էր՝ մուխ, ծուխ, քանդված շենքեր ու փոշի… Աննկարագրելի տեսարան էր… Մերը սեփական տուն է, հին գյումրվա ամուր շինված տուն, ոչ մի քար չէր պոկվել: Բայց հայրս այդ պահին աշխատավայրում էր եղել, աղետի զոհ դարձավ: Մեր ընտանիքը դաժան 10 օր անցկացրեց, հազիվ գտանք նրան: Բայց նույնիսկ դեմքը չտեսանք, փակ դագաղով հողին հանձնեցինք», - վերհիշեց նա:

Ամենասարսափելի տեսարանը, որ մինչ այսօր նրա աչքերի առջևից չի հեռանում, դագաղաշատ քաղաքն էր:

«Մենք մի պահ շատ էինք սառել, քարացել: Ամեն քայլափոխի դագաղներ էին շարված, չէինք էլ հասկանում՝ դատարկ էին, թե մեջը մարդիկ կային, առանց որևէ էմոցիայի, բնազդով քայլում էինք այդ դագաղների վրայով: Հիմա, երբ հիշում եմ, ուղղակի սարսափում եմ», - խոստովանեց մեր զրուցակիցը:

Նկատում է՝ սարսափելի 88-ից արդեն 3 տասնամյակ է անցել, սակայն քաղաքը շատ դանդաղ է վերականգնվում: Ու թեկուզ իր աչքի առաջ Գյումրին կամաց-կամաց գեղեցկանում ու նախկին տեսքն է ընդունում, միևնույն է՝ այդ ամենն ավելի արագ կարելի էր անել: Այն ժամանակ սկիզբ առած արտագաղթը մինչ այսօր էլ շարունակվում է՝ դատարկելով հայրենի քաղաքը:

«Այս քաղաքը կարելի էր 5, առավելագույնը` 10 տարվա ընթացքում իսկական քաղաք դարձնել, այդ դաժան ու իբր ժամանակավոր տրված տնակներից ազատել: Պետությանը, մեր քաղաքին, մեր հայությանը շատ ամո՛թ է, որ շուտով 30-րդ տարելիցը կլրանա, բայց մենք դեռ տնակներում ենք ապրում, սերունդներ ճանապարհում: Չկա՛ աշխատանք, կա՛ արտագաղթ: Թեև այսօր 120 հազար բնակչություն ունեցող քաղաք ենք համարվում, բայց ինձ թվում է՝ հազիվ 70 հազար լինենք… Թեև ես էլ բազմաթիվ հնարավորություններ ու առաջարկներ եմ ունեցել Երևան տեղափոխվելու ու աշխատելու, բայց երբեք Գյումրիից բացակայելու, քաղաքս լքելու մասին չեմ մտածել: Այս քաղաքն ինձ համար ուրիշ նշանակություն, ջերմություն ու էներգետիկա ունի: Չեմ համակերպվում այն մտքի հետ, որ կարող եմ թեկուզ կարճաժամկետ հեռու ապրել այստեղից: Ես սիրում եմ Գյումրին, սա ի՛մ քաղաքն է», - ընդգծեց Հովհաննես Հովհաննիսյանը:

88-ը խեղաթյուրեց հայրաքաղաքի ոչ միայն տեսքը, այլև՝ նրանում ապրող մարդկանց հոգեբանությունը: Այդ աղետը յուրաքանչյուր գյումրեցու հոգու մեջ է դրոշմված, ինչից ձերբազատվել, երևի, միայն ժամանակի առաքելությունն է.

«Կարևոր է, որ մարդիկ վերականգնեն իրենց ներաշխարհը, հոգեկան աշխարհը: Դառնանք այն նույն շախով-շուխով, ավանդապահ Գյումրին: Մենք մեծ-մեծ խոսում ենք, բայց մեր ոգին շատ կոտրված մասեր ունի: Ոմանք, քիչ թե շատ հնարավորություն ունենալով անգամ, չեն հրաժարվում այդ «դոմիկներից», որովհետև անընդհատ ինչ-որ օգնության են սպասում: Խեղաթյուրված հոգեբանություն է, որը նախկինում երբեք գյումրեցուն բնորոշ չի եղել: Հույս ունեմ՝ մի օր դրանից էլ կձերբազատվենք»:

Այնուամենայնիվ, անկախ դժվարություններից ու ապրած ողբերգությունից, Լենինականը շուտ կարողացավ կյանքի վերադառնալ: Դրամատիկական թատրոնը աղետալի 88-ից ուղիղ մեկ տարի անց բեմի վարագույրը բացեց հանդիսատեսի առջև՝ ազդարարելով, որ խաղացանկում կատակերգություն է:

«Հակոբ Ղազանչյանը բեմադրել էր Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգերը»: Վախենում էինք, որ հանդիսատես չենք ունենա, բայց արի ու տես՝ հենց պրեմիերայի օրը դահլիճը լեփ-լեցուն էր: Սա շատ ճիշտ էր, մեր քաղաքն իր հումորը, ժպիտը չպետք է կորցներ: Այդ հումորն ու ծիծաղը մեր ավերակ դարձած քաղաքի ավերված հոգիների համար շատ մեծ նշանակություն ուներ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց ՀՀ Վաստակավոր արտիստը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել Այսօր, 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար Այսօր, 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել Այսօր, 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը Այսօր, 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ Այսօր, 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել Այսօր, 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով Այսօր, 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ Այսօր, 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան Այսօր, 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ Այսօր, 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում Այսօր, 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը Այսօր, 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար Այսօր, 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան Այսօր, 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ Այսօր, 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում Այսօր, 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում Այսօր, 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Այսօր, 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը Այսօր, 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ Այսօր, 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում Այսօր, 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել Այսօր, 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք Այսօր, 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան Այսօր, 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը Այսօր, 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին Այսօր, 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան Այսօր, 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին Այսօր, 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) Այսօր, 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա Այսօր, 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան Այսօր, 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան Այսօր, 13:29 Իշխանությունները չէին ցանկանա ճնշումների տակ հայտնվել․ Խաչատրյանը՝ ԵԱՏՄ նիստը Երևանում չանցկացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:15 Առաջիկայում կլինեն համապատասխան պարզաբանումներ, գործընթացներ, կգնանք առաջ. Պապոյանը՝ արագաչափերը հանելու մասին Այսօր, 13:06 Գյումրիում հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն. գյումրեցին պետք է ընտրի հաջորդ 5 տարիների ավագանուն և համայնքի ղեկավարին. Պապոյան (Տեսանյութ) Այսօր, 12:54 2025-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա Այսօր, 12:51 Վրաստանի նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունը Այսօր, 12:39 Գյումրիում 20 համարի երթուղայինը բախվել է ծառին, վիրավորներ կան Այսօր, 12:33 «Խոսել եմ մեր խմբակցության ղեկավարի ու քարտուղարի հետ․ իմ մասով ոչ մի հարց չի քննարկվելու». Գեղամ Նազարյանը հերքում է տարածվող լուրերը Այսօր, 12:19 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» Այսօր, 12:07 Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության Այսօր, 12:04 Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են 3 «Opel»-ներ Այսօր, 12:02 Սպիտակի ոլորաններում ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար ճանապարհը փակ է Այսօր, 11:59 Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է Այսօր, 11:54 Տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքների ձյունը. Քաղաքապետարան Այսօր, 11:47 Հոկտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 4.2% Այսօր, 11:42 ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց». ՌԴ ԱՀԾ Այսօր, 11:34 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Այսօր, 11:29 ՊԵԿ-ը հորդորում է տնտեսվարողներին՝ հսկիչ նշաններով ապրանքները վաճառելիս պարտադիր սկանավորել դրանք Այսօր, 11:28 Թվայնացում, լայնաշերտ կապ, արհեստական բանականություն. Համաշխարհային բանկի հետ քննարկվել են գործակցության ընդլայնման հեռանկարները Այսօր, 11:26 Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Այսօր, 11:21 Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու. Քաղաքագետ Այսօր, 11:09 Արմեն Չարչյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով փորձաշրջանը կրճատվել է 1 տարի ժամկետով Այսօր, 11:04 «Ջրվեժ» անտառպարկն՝ այսօր. Լուսանկարներ Այսօր, 11:01 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում Այսօր, 10:55 Արմավիրի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել Այսօր, 10:44 «Ամբերդ ամրոցը» փակ է այցելությունների համար, պատճառն առատ ձյունն է Այսօր, 10:37 Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 28-30-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 5-8 աստիճանով Այսօր, 10:17 Ոստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողություն Այսօր, 10:12 Դեսպան Մակունցը և AEI ավագ գիտաշխատող Ռոհաչն անդրադարձել են տարածաշրջանային կարգավորման հարցին Այսօր, 10:04 Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ն ընդունել են հրադադարի ԱՄՆ առաջարկը. Բայդեն Այսօր, 10:02 Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Այսօր, 09:51 Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:25 Լարսի ավտոճանապարհը փակ է, Աշոցքի տարածաշրջանում էլ բուք է Այսօր, 09:23 «Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդիկ Հակոբյանը Այսօր, 09:21 «Հրապարակ». Գեղամ Նազարյանը երկար ժամանակ է՝ ակտիվ շփումների մեջ է իշխանականների հետ Այսօր, 09:19 «Ժողովուրդ». Փաշինյանը մաքրում է նաև ՔՊ մարզային կառույցները Այսօր, 09:17 «Հրապարակ». Աղազարյանը հետաձգել է որոշումը Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Նարեկ Զեյնալյանն Արարատ Միրզոյանի ընկերն է Այսօր, 09:13 «Հրապարակ». Նարեկ Զեյնալյանը վերջին փորձերն է անում Փաշինյանի բարեհաճությանն արժանանալու համար Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Ալխաս Ղազարյանի տարեկան աշխատավարձը հատել է 2 միլիոն դրամի շեմը Այսօր, 09:09 «Հրապարակ». Քննչական կոմիտեում ուշքի չեն գալիս 26/11/2024 22:42 Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է՝ մերկասառույցի պատճառով, Նոյեմբերյանում, Բերդում, Ճամբարակում մառախուղ է 26/11/2024 22:31 «Դիլիջան» ազգային պարկում 3702 ծառ են հատել, 1055 խմ փայտը՝ ծախել 26/11/2024 22:18 Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն ՀՀ դրամ․ Արտակ Զաքարյան 26/11/2024 22:01 Գյումրիում տեղի կունենա «փրայմերիզ»․ ՔՊ-ի անդամների, համակիրների շրջանակից կառաջադրվեն թեկնածուներ, հաղթողին կնշանակեմ քաղաքապետի պաշտոնակատար․ Փաշինյան 26/11/2024 21:46 Քթի միջնապատի պերֆորացիա. ախտանիշներ, բուժում, վերականգնում 26/11/2024 21:28 6 բալանոց երկրաշարժ Իրանում․ Զգացվել է Սյունիքում՝ 3-4 բալ ուժգնությամբ 26/11/2024 21:18 ՔՊ-ի այսօրվա նիստում որոշեցին՝ ով կլինի Արմավիրի մարզպետը 26/11/2024 20:50 Շահումով խաղերի կազմակերպման ոլորտի հայտնի օլիգարխներն իրենց տեխնոլոգիական ու ֆինանսական ներուժն օգտագործում են իշխանական «ֆեյքերի ֆաբրիկաները» բուծելու համար․ Թադևոս Ավետիսյան 26/11/2024 20:33 Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ 26/11/2024 20:15 Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում 26/11/2024 20:01 Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն (Տեսանյութ) 26/11/2024 19:51 Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար 26/11/2024 19:38 Տղամարդը նռնակով սպառնացել է շտապօգնության բուժանձնակազմին (Տեսանյութ) 26/11/2024 19:26 «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան 26/11/2024 19:13 Լիբանանում չեն բացառում՝ կեսգիշերին Իսրայելի հետ հնարավոր է՝ հրադադար հաստատվի 26/11/2024 18:59 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 26/11/2024 18:43 Վայոց ձորում, Տավուշում և Արմավիրում քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ են անցկացվելու 26/11/2024 18:28 Որոնվում է Շենգավիթի բակերում մեքենաներից գողություններ կատարած երիտասարդը (Տեսանյութ) 26/11/2024 18:13 «Դադարեցրեք ռազմական գործողությունները, այլապես Լիբանանը կկործանվի»․ Բորելը կոչ է ուղղել Իսրայելին 26/11/2024 18:00 Հայաստանը դե յուրե հանդիսանում է ՀԱՊԿ լիիրավ անդամ և ունի ինչպես իրավունքներ, այնպես էլ պարտականություններ․ Ուշակով 26/11/2024 17:48 Շիրակի մարզում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, Ճամբարակում, Սյունիքում մառախուղ է 26/11/2024 17:34 Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է քարոզարշավը, բայց ամեն ինչ անելու ենք, որ նրա իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն չունենա. Նաիրի Սարգսյան (Տեսանյութ) 26/11/2024 17:20 Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին պատգամել է հայորդիների սրտերում զորացնել աստվածասիրությունը, հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը 26/11/2024 17:07 «Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը 26/11/2024 16:52 Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր է քննարկել 26/11/2024 16:39 Ալեն Սիմոնյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցերի