07/12/2017 16:19
Սիրուշոն հայերենի ուսուցման գիրք է նվիրել «Spice Girls» խմբի նախկին անդամին. Լուսանկար
Սիրուշոն հայերենի ուսուցման գիրք է նվիրել հանրաճանաչ «Spice Girls» խմբի նախկին անդամ Մել Բիին: Այդ մասին տեղեկանում ենք երգչուհու Instagram-ի էջից, որտեղ հետևյալ գրառումն է արել.
« «Spice Girls»-ի բոլոր սիրահարների համար. Մել Բի, դու էներգիայի աղբյուր ես և պայծառ հոգի ունես: Կարոտում եմ քեզ: Գիրքդ ճանապարհին է»:
Գրառմանը կից Սիրուշուն Մել Բիի հետ լուսանկար է հրապարակել: