08/12/2017 14:25
Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցություններում
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում և պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլին, ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Բանակցորդների թիմերը ծանր պրոֆեսիոնալ աշխատանք են կատարել վերջին շաբաթներին ու ամիսներին… Բանակցությունների արդյունքը դարձավ փոխզիջումը: Դրանք բարդ բանակցություններ էին ինչպես Եվրամիության, այնպես էլ Մեծ Բրիտանիայի համար», -ասել է նա:
«Մենք վերջին շաբաթվա ընթացքում էական առաջընթացի հասանք բանակցություններում», - ընդգծել է նա:
Լոնդոնը և Եվրամիությունը Brexit-ի հիմնական պայմանները, ներառյալ սահմանների հարցը (հատկապես Իռլանդիայում), եվրոպական գործընկերներին Մեծ Բրիտանիայի ֆինանսական վճարումները և Brexit-ից հետո ԵՄ-ի քաղաքացիների իրավունքները Մեծ Բրիտանիայում, պետք է համաձայնեցներին նախքան ԵՄ-ի՝ դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովը: