08/12/2017 10:10
«Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը հնարավոր է նախագահի միասնական թեկնածուով հանդես գան. «Ժամանակ»
Բարեփոխված Սահմանադրության 125-րդ հոդվածի III կետը նախատեսում է «Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼-ը»։ ԱԺ-ում ¼ ունեն միայն երկու խմբակցություն՝ ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքը։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախագահի միասնական թեկնածուով հանդես գալու առաջարկով «Ծառուկյան» դաշինքի հետ խոսակցություններ է սկսել նաև «Ելք» խմբակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով պաշտպանել «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրվելիք թեկնածուին։
«Առաջարկ է հնչել նաև, որ «Ծառուկյան» դաշինքը պաշտպանի «Ելք» առաջադրած թեկնածուին, եթե դաշինքում որոշում կայացվի չառաջադրել նախագահի թեկնածու», - հավելել է թերթը։