08/12/2017 11:47
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը կմեկնի Արցախի Հանրապետություն
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, դեկտեմբերի 8-ից 10-ը Արցախի Հանրապետության արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստին մասնակցելու նպատակով կմեկնի Ստեփանակերտ: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում են հանձնաժողովի անդամներ Կարեն Բեքարյանը, Շիրակ Թորոսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Արտակ Զեյնալյանը:
Համատեղ նիստի ընթացքում երկու գործընկեր հանձնաժողովները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը՝ Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, ինչպես նաև խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում Հայաստանի և Արցախի համագործակցության հեռանկարները, Հայաստանի արտաքին քաղաքական վերջին զարգացումները:
Այցի ավարտին նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս ԶԼՄ-ների համար: