08/12/2017 12:07
Նավթի համաշխարհային գները տատանվում են
Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները տատանվում են, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները նվազել են 0.02 տոկոսով և կազմում են մեկ բարելի դիմաց 56.69 դոլարի:
Լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի փետրվարի ֆյուչերսներն աճել են 0.23 տոկոսով և հասել 62.18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: