08/12/2017 14:37
Հյոնեսը ցանկանում է, որ Հայնկեսը շարունակի գլխավորել «Բավարիայի»
«Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսը ցանկանում է, որ թիմը շարունակի գլխավորել Յուպ Հայնկեսը, հայտնել է Kicker-ը:
Ակումբի ղեկավարները հույս ունեն, որ 72-ամյա մասնագետը կհամաձայնվի հաջորդ տարի նույնպես ղեկավարել մյունխենցիներին: Հյոնեսը պատրաստ է ձմեռային արձակուրդի ժամանակ բանակցություններ վարել մարզչի հետ:
Հիշեցնենք, որ Հայնկեսը «Բավարիա» է վերադարձել այս մրցաշրջանի ընթացքում՝ փոխարինելով Կարլո Անչելոտիին: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2017/18 թվականների մրցաշրջանի ավարտը: