09/12/2017 10:37
ՀՀԿ-ում պայքարում են իշխանության ղեկին մնալու համար. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. «2018 թվականը դեռ չսկսված Կարեն Կարապետյանը եկող տարվա համար 14 կետից բաղկացած հանձնարարականներ է տվել մարզպետներին։
Նա պատվիրել է մինչև տարեվերջ մշակել ու տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն իր կողմից առաջադրված 14 ուղղությունները կամ ցուցանիշները։
Գուցե Կ. Կարապետյանն այս նախաձեռնությամբ դեմ է դուրս գալիս իր իսկ կուսակցությանը՝ մարզպետների մոտ փոխելով առաջնահերթությունները։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ՀՀԿ-ի ներսում 2018թ-ին իշխանության ղեկին մնալու պայքար է ընթանում նաև հանձնարարականների մակարդակով»։