11/12/2017 16:57
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, հնարավոր է, հանդիպեն հունվարին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի առաջիկա հանդիպումը կարող է տեղի ունենալ գալիք տարվա սկզբին, հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Սպասում ենք, որ նախարարները մոտ ժամանակ, հնարավոր է, հունվարին, ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությամբ հերթական անգամ կհանդիպեն», - ասել է նա Մոսկվա-Վիեննա հեռուստակամուրջի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք աջակցում ենք այդ հնարավորությանը», - ընդգծել է Ա. Լուկաշևիչը: