12/12/2017 18:40
ԱՄՆ-ում հայտարարել են 2017 թվականի գլխավոր բառը
Ամերիկյան Merriam-Webster բառարան կազմողները որպես 2017 թվականի գլխավոր բառ են ընտրել «ֆեմինիզմը», հայտնում է РИА Новости-ն: Նշվում Է, որ այս բառի վերաբերյալ հացումների մեծ քանակություն է արձանագրվել հունվարին, երբ ԱՄՆ-ում կանանց երթերի ալիք անցավ: Բացի դրանից, որոնողական համակարգերում «ֆեմինիզմի» նկատմամբ հետաքրքրությունը կապում են սեռական ոտնձգությունների շուրջ բազմաթիվ սկանդալների և սոցցանցերում ֆլեշմոբների հետ:
Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող բառերի թվում են հայտնվել նաև «էմպատիա», «գիրոսկոպ», «փոթորիկ», «ֆեդերալիզմ» և «վրիպում» բառերը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անգլերենի Collins Dictionary բառարան կազմողները տարվա բառ են ճանաչել «կեղծ նորություններ» բառակապակցությունը: