13/12/2017 09:35
2018-ից ամանորի հանգստի օրերը կկրճատվեն. ՀԺ
Կառավարությունը փոփոխություններ է նախաձեռնել ՀՀ «Տոների և հիշատակների մասին» օրենքում, որոնք ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հունիսի 1-ից։
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը գործադրի դեկտեմբերի 14-ի նիստում կներկայացնի համապատասխան փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը չհամարել նախածննդյան տոներ։
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր «Նավասարդ» և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: