13/12/2017 10:09
Տնտեսագետ. Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի հետ զրույցում տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաև տեսականու նվազման և որակի խնդիրներ։ Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու։
«Իսկ այն, որ մեզ ասում են, որ շուկա կմտնի դրան փոխարինող՝ ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽԱՀՄ փորձը շատ դառն է, իսկ անհանգստանալու առիթը դա է։ Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում է Երևանում, և կար մեկը՝ «Բրասը», որն Իրանից էր բերվում և արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով։ Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում։ Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են։ Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի», - նշել է տնտեսագետը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։