13/12/2017 14:41
Օզիլը պատրաստ է ձմռանը «Բարսելոն» տեղափոխվել
«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել «Բարսելոն», վստահեցնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է Championat.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, կատալոնական ակումբը կապի մեջ է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալների հետ և գիտի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստի` ակումբը փոխելու պատրաստակամության մասին:
Հանուն «Բարսելոնի» հնարավոր տեղափոխության Օզիլը մինչև հիմա համաձայնության չի եկել այլ ակումբների հետ:
Օզիլի գործող պայմանագիրն անգլիական գրանդի հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը, և հունվարից նա իրավունք կստանա բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Ավելի վաղ լրատվամիջոցները չէին բացառում, որ Օզիլին իր թիմում է ցանկանում տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: