13/12/2017 15:46
Աբրահամ Խաշմանյանը կհեռանա «Ալաշկերտից». ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը
«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ գործող պայմանագիրը։
Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
Բացի Խաշմանյանից, «Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել նաև մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագիրը:
Նշենք, որ ավելի վաղ Aysor.am-ի հետ հարցազրույցում «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարել էր, որ՝ «հնարավոր է, Աբրահամը մնա, հնարավոր է՝ չմնա»։
Աբրահամ Խաշմանյանն ու Աշոտ Գրիգորյանը մտադրություն ունեն կարիերան շարունակելու Կարագանդայի «Շախտյորում»։
Թե ով կլինի «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչը, հայտնի կդառնա առաջիկայում: