13/12/2017 16:29
Վերականգնման 8 ամիս, երբ ամեն ինչ ավարտված է. Գևորգ Ղազարյանը շնորհակալություն է հայտնում
Ոչ մի մարզիկի համար հաճելի չէ խոսել իր վնասվածքների մասին, հատկապես, երկարատև վնասվածքի մասին, Facebook-յան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը։
Հիշեցնենք, որ Գևորգ Ղազարյանը վնասվածք էր ստացել 2017 թ. մարտին՝ Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպման ընթացքում։
«Վերականգնման 8 ամիս. հիմա, երբ ամեն ինչ ավարտված է, կցանկանամ իմ խորին շնորհակալությունը հայտնել՝ դոկտոր-պրոֆեսոր Ստեֆան Հինտերիմերին իդեալական վիրահատության համար, որ նա արեց: Նա օգնեց ինձ համբերություն ձեռք բերել` բացատրելով, որ իմ վիրահատությունը սովորական դեպք չէ և, որ ես պետք է ուժեղ և կազմակերպված լինեմ:
«Ռեհա» կլինիկային՝ հրաշալի թերապևտներ տրամադրելու համար, որոնք ինձ հետ աշխատեցին մեկ ամիս:
«Մարիտիմուին», իմ մարզիչ Դանիել Ռամոսին իր շտաբի հետ` օգնության, քաջալերանքի և հավատի համար:
ֆիզիկական թերապևտ Ֆերնանդո Տեյշերային և մարզական հոգեբան Գոնսալո Տրինադեդին իրենց համատեղ պրոֆեսիոնալ աշխատանքի, վերականգնման ծանր ռեժիմի ընթացքում իմ կողքին լինելու և ինձ հետ մարզասրահում մարզանքներ իրականացնելու համար:
բոլոր իմ երկրպագուներին, հետևորդներին՝ իրենց շարունակական աջակցության համար:
Եվ, վերջապես, ես կցանկանամ շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որ կարողացավ ամեն ինչ կազմակերպել և ապահովել բուժման գերազանց մակարդակ` այսօրվա իրականության մեջ լավագույն բժիշկների և թերապևտների հետ», - նշել է Գևորգ Ղազարյանը։