14/12/2017 10:30
Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան-գործարարներ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը` Ծաղկաձորում:
Ըստ թերթի՝ հանդիպման ֆորմատը վարչապետական հանդիպմանը նման է լինելու՝ ոչ թե խաշի, այլ թեյի շուրջ, ուր գլխավոր հարցադրումները կվերաբերեն հարկման շեմին, շահութահարկին, ինչպես նաև` կիրառվող վարչարարության մեթոդներին։
«ՊԵԿ-ն ամեն վայրկյան կարող է մտնել և ստուգումներ անցկացնել, առաջարկելու ենք կանոնակարգել ստուգումները մեկ պատուհան սկզբունքով. այն է` մենք համացանցով ներկայացնենք հաշվետվությունները, եթե իրենք կտեսնեն անհամապատասխանություններ, այդ ժամանակ թող գան` ստուգեն», - ասել է թերթի զրուցակիցը: