14/12/2017 10:12
70-ամյա Կիմը Բալայանը, թերևս, շարունակի ՍԴ անդամ մնալ որքան ուզի. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին լրացել է Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանի 70-ամյակը, երկամսյա ժամկետում նրա փոխարեն ՍԴ նոր անդամ պետք է նշանակեր, ինչը, սակայն տեղի չի ունեցել։
«Հայաստանում դրա համար ժամանակ չկա, բացի այդ՝ ինչպես ՍԴ նոր անդամ նշանակվեր, եթե Կիմ Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ։ Այսպիսով, նույնիսկ իր 70-ամայակը լրանալուց հետո Բալայանը շարունակում է մնալ ՍԴ անդամ և թերևս շարունակի ՍԴ անդամ մնալ որքան ուզի։ Որովհետև եթե նա դադարեր ՍԴ անդամ լինել, խորհրդարանը, ըստ նույն Սահմանադրական դատարանի մասին օրենքի 15-րդ հոդվածի, պետք է երկամսյա ժամկետում ՍԴ նոր անդամ նշանակեր, իսկ այդ ժամկետը, ըստ օրենքի լրանում է հենց վաղը», - գրել է թերթը։