14/12/2017 10:56
Եվրոպացիներն առիթ են փնտրում Ծառուկյանի հյուրսիրությունից օգտվելու. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրել է. «Դեկտեմբերի 15-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում ԲՀԿ վերնախավը՝ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, ընդունելու է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմատորների դաշինքի պատվիրակությանը։
Հանդիպման թեման լինելու է Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված համաձայնագիրը և դրանով ստանձնած պարտավորությունների իրականացումը։ Բայց սա միայն պաշտոնապես։ Ասում են, որ եվրոպացիներին այնքան է դուր եկել Ծառուկյանի հյուրասիրությունը, որ նրանք գրեթե երեք ամիսը մեկ առիթ են գտնում Հայաստանում լինելու համար»։