14/12/2017 15:19
Կապահովվի երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռքբերելու հարցում պետական աջակցությունը. Ֆիննախին 40 միլիոն դրամ հատկացվեց
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացնել 40 միլիոն դրամ։
Նպատակը, ըստ հիմնավորման, «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում տրամադրված վարկերի տոկոսագումարները համաֆինանսավորելն է։
Հիմնավորման համաձայն՝ ծրագրում կատարված մի շարք փոփոխությունների (բարձրացվել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմը, ավելացվել է բնակարանների ձեռքբերման արժեքը, ավելացվել է վարկի առավելագույն չափը) արդյունքում կտրուկ աճել են տրամադրվելիք վարկերի վերաֆինանսավորման ծավալները, ինչպես նաև շահառուների քանակը: