14/12/2017 11:30
Ձեռնարկել միջոցներ հակակոռուպցիոն նոր և հավակնոտ ռազամավարության մշակման ուղղությամբ. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հակակոռուպցիոն գործող ռազամավարության արդյունավետության ու նոր ռազմավարության վերաբերյալ հանձնարարական հնչեցրեց:
Նա նշեց, որ 2015 թ-ին ընդունվեց Հայաստանի հակակոռոուպցիոն ռազամավարությունը, իրականացվել են մի շարք միջոցառումներ այս ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, ռազամավարությունից բխող որոշ միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, բայց նոր հավակնոտ ռազամավարության համար, ըստ վարչապետի, նոր միջոցներ են պետք, նոր մոնիթորինգ:
Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետում ավարտին հասցնել գործող ռազամավարությունից բխող անհրաժեշտ օրենսդրական աշխատանքները, 30 օրվա մեջ մշակել ըստ ոլորտների նոր առաջարկություններ ու ներկայացնել Արդարադատության նախարարությանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավարին վարչապետը հանձնարարեց ավարտին հասցնել ներկայիս ռազմավարության աշխատանքները 15 օրվա մեջ, ամփոփել միջոցառումներն ու ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Կարեն Կարապետյանը Արդարադատության նախարարությանը հանձնարարեց ձեռնարկել միջոցներ նոր և հավակնոտ ռազամավարության մշակման ուղղությամբ, ներգրավել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, գործարարներին, գիտնականներին և այլ շահագրգիռ կողմերին: