14/12/2017 20:09
Պաղեստինում կոչ են արել բոյկոտել ամերիկյան և իսրայելական ապրանքները
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ավագ խորհրդականը կոչ է արել մուսուլմանական երկրներին՝ բոյկոտել ԱՄՆ-ի և Իսրայելի ապրանքները Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումից հետո, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությունը:
«Քանի դեռ Իսրայելը չի ընդունի և չի գործի միջազգային իրավունքներին համապատասխան, մենք կոչ ենք անում (մուսուլմաններին) բոյկոտել իսրայելական ապրանքները», -գործակալությունը մեջբերում է Մահմուդ Սիդքի ալ Հաբաշի խոսքը:
«Այժմ ԱՄՆ-ի քայլից հետո դա նաև վերաբերում է ամերիկյան ապրանքների բոյկոտմանը: ԱՄՆ-ը և Իսրայելը մի կողմում են: Դա հակասում Է մուսուլմանական հանրակցության շահերին», - հավելել է խորհրդականը:
Ալ Հաբաշը հայտարարել է, որ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախօրեին կայացած արտահերթ գագաթնաժողովը ցույց է տալիս, որ մուսուլմանական երկրները լրջորեն են տրամադրված Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման նկատմամբ: