14/12/2017 20:32
Դի Մարիան խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում Ֆրանսիայում
ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան խոստովանել է, որ իրեն երջանիկ է զգում Ֆրանսիայում, բայց կցանկանար ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ: Այս մասին ֆուտբոլիստն ասել է Goal-ին տված հարցազրույցում, փոխանցում է Championat.com-ը:
«Ես երջանիկ եմ ՊՍԺ-ում, բայց այս մրցաշրջանում այնքան էլ շատ չեմ խաղում: Կցանկանայի ավելի հաճախ դուրս գալ խաղադաշտ: Բայց շնորհակալ եմ այն րոպեների համար, որոնք ստանում են: Ապացուցում եմ, որ պատրաստ եմ դառնալ հիմնական կազմի խաղացող: Հասկանում եմ, որ վերջնական որոշումը պատկանում է մարզչին, բայց ես ամեն ինչ ճիշտ եմ անում և փորձում եմ ապացուցել, որ հանդիսանում եմ հիմնական կազմի խաղացող», - ասել է Դի Մարիան:
Նախօրեին ՊՍԺ-ն լիգայի Գավաթի 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթել է «Ստրասբուրգին», իսկ Դի Մարիան դարձել է գոլի հեղինակ: Արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ ՊՍԺ-ի կազմում 17 պաշտոնական հանդիպման է մասնակցել, դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: