15/12/2017 14:35
«Արտֆուդ» գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառվել է
«Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանի նախաձեռնությամբ հայաստանյան «Էմ Բի Կապիտալ» ընկերությունը ձեռք է բերել «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի բաժնետոմսերի 75 տոկոսը։
Արտադրության արդիականացման համար ներդնելով շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար՝ «Էմ Բի Կապիտալը» ծրագրում է կրկնակի ավելացնել արտադրության ծավալները՝ ընդլայնելով իրացման աշխարհագրությունն ու ամրապնդվելով առկա շուկաներում։
Առաջիկա աﬕսների ընթացքում կստեղծվի շուրջ 100 նոր աշխատատեղ, տեղեկացնում է Արտաշատի պահածոների գործարանի մամուլի ծառայությունը: