15/12/2017 09:56
Առաջին սպառման ապրանքատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը. «Ժամանակ»
Հայաստանում վերջին շրջանում առաջին սպառման ապրանքատեսակների թանկացումից անմասն չի մնացել նաև Արցախը։ Գնաճը նկատվում է նաև արցախյան խանութներում։ Արդեն թանկացել են առաջին սպառման մի շարք ապրանքատեսակներ:
«Ժամանակ»-ի հետ զրույցում Արցախի խորհրդարանի «Ազգային վերածնունդ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը նշել է, որ այդ թանկացումները սպասելի էին, քանի որ Արցախը գտնվում է հայաստանյան տնտեսական դաշտում, և բնականաբար, ընթացող գործընթացները, այդ թվում՝ որոշակի ապրանքատեսակների թանկացումը, վերաբերում է նաև Արցախին։
Հայաստանում տեղի ունեցող գործընթացները անմիջականորեն անդրադառնում են նաև Արցախի վրա։