15/12/2017 10:19
Նախատեսված ներքաղաքական գործընթացները Նաիրա Զոհրաբյանի սրտով չեն. «Իրավունք»
«Իրավունք»-ի փոխանցմամբ՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հին սովորության համաձայն՝ հերթական անգամ քաղաքական «թայմ աութ» է վերցրել։
«Նա կտրականապես մերժում է լրագրողների որևէ հարցին պատասխանել, հատկապես՝ ներքաղաքական խնդիրների շուրջ։ Թե ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը, դժվար է ասել, սակայն փաստ է, որ առաջիկա նախատեսված ներքաղաքական գործընթացները, որոնք ուրվագծվում են, ըստ էության, ամենևին էլ տիկին Զոհրաբյանի սրտով չեն», - գրել է թերթը։