15/12/2017 15:41
Ամեն ինչ տրամաբանական է, այն, ինչ որ սպասում էինք, ստացել ենք. վարչապետը` Մեղրիի ազատ տնտեսական գոտու մասին
Պաշտոնապես տրվել է Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման մեկնարկը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է՝ ազատ տնտեսական գոտու գաղափարն արդարացնելու է իրեն։
«Ես չգիտեմ նման փորձ եղել է, թե չէ, բայց որ կարդարացվի՝ հաստատ, որովհետև ամեն ինչ տրամաբանական է», - Մեղրիում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը։
Կարեն Կարապետյանը կատարված աշխատանքը գնահատեց լավ։
«Այն, ինչ որ սպասում էինք, ստացել ենք, գնահատում եմ լավ, բայց շատ-շատ փոքր բաժինն է, սկիզբն է, հիմա պետք է ամեն օր աշխատենք», - նշեց Կ. Կարապետյանը։
Հարցին, թե արդյունքները ե՞րբ են լինելու, վարչապետը պատասխանեց. «Արդյունքներն ամեն օր են լինելու»։