15/12/2017 20:43
Խամեսը «Ռեալ» վերադառնալու մասին
«Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, ով «Բավարիայում» խաղում է վարձավճարով, խոսել է Իսպանիա վերադառնալու մասին, հայտնում է Sports.ru-ն:
Կոլումբիացու պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականը: Մյունխենցիները իրավունք ունեն ամբողջովին գնելու նրա տրանսֆերը 42 մլն եվրոյով:
«Դեռ չգիտեմ: Այս պահին մտքերս «Բավարիայի» մասին է: Ակումբի հետ ունեմ երկու տարով պայմանագիր: Գործերս այստեղ լավ են: Մյունխենում ամեն ինչից գոհ եմ», - ասել է խամեսը: