16/12/2017 13:08
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ. 7 օր առաջնագծում
Դեկտեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են առաջնագծում մնալ թելադրողի դերում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: