16/12/2017 14:35
Մոուրինյո. «ՄՅՈՒ»-ն պատրաստ է վաճառել Մխիթարյանին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն տեղեկացրել է, որ ակումբը պատրաստ է հունվարին հրաժեշտ տալ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և պաշտպան Լյուք Շոուին, եթե ակումբի համար ֆինանսական տեսանկյունից շահավետ առաջարկ ստացվի, հայտնում է Championat.com-ը:
«Ամեն մի ֆուտբոլիստ իր արժեքն ունի և եթե երջանիկ չէ ակումբում և ուզում է, որ իրեն վաճառեն, ապա ես չեմ կարող մերժել», - Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը: