16/12/2017 13:27
Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Գագիկ Ծառուկյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպա-Արցախ կապերին, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Եվրոպայի քաղաքական կուսակցությունների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումն Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկն է:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի խորհրդարանների փոխնախագահներ Միքայել Մելքումյանը ու Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք: