18/12/2017 18:41
«Mellardi Fasion»-ը հայ հաղորդավարուհու համար անվանական զգեստ է ստեղծել
Օրերս «Mellardi Fasion»-ը, որի դիզայներն է հայազգի Մարիա Գրիգորյանը, հատուկ ամերիկաբնակ լրագրող, հաղորդավար Լիլյա Ավագյանի համար նոր զգեստ է պատրաստել, որը կրելու է «Լիլի» անունը: Այդ մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հաղորդավարուհին:
«Ես հիմնականում «Mellardi» երեկոյան զգեստներն եմ կրում, ու երբ հերթական անգամ այցելեցի այնտեղ, որպեսզի առաջիկա համերգի համար նախատեսված զգեստը փորձեմ, ասացին, որ այդ զգեստը ստեղծվել է իմ պատվին ու անվանվել իմ անունով: Այն դիզայների «Milady - La Collezione Bianca» շարքից է: Սա ինձ համար իսկական անակնկալ էր, անսպասելի, բայց հաճելի անակնկալ», - մեզ հետ զրույցում հուզմունքով նշեց Լ. Ավագյանը:
Հաղորդավարուհին խոստովանում է՝ առաջին իսկ վայրկյանից անվանակից զգեստն իրեն գրավել է.
«Երբ ես և «Լիլի» զգեստը «հանդիպեցինք, անմիջապես զգացի՝ դա հենց իմ զգեստն է: Ինձ մոտ տպավորություն էր, որ այդ զգեստի դիզայնն արտահայտում է իմ բնավորությունն ու տեսակը: Այդ հանդերձանքի մեջ միաժամանակ և՛ վստահություն ու համարձակություն, և՛ նրբություն կա, հետաքրքիր համադրություն է»: